Ministry of Labor and Welfare
english languageEnglish
BETAThis service is in beta. Your feedback will help us improve it.

Արհեստական բանականության հիմունքներ

Այս դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ և արդյունավետ օգտագործել արհեստական բանականությունը (AI) առօրյա կյանքում, ուսման և աշխատանքի մեջ։ Դասընթացի ընթացքում դու կսովորես, թե ինչպես ճիշտ աշխատել տարբեր ԱԲ գործիքներով, ինչպես ձևակերպել հարցումներ, ստանալ օգտակար և ճշգրիտ պատասխաններ, ավտոմատացնել տարբեր գործընթացներ և խնայել ժամանակ։ Դու կկարողանաս օգտագործել ԱԲ-ն՝ - նամակներ և հաղորդագրություններ գրելու, - պլաններ և գաղափարներ կազմելու, - նոր հմտություններ սովորելու, - ուսման և աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու, - բովանդակություն ստեղծելու և ստեղծագործական գաղափարներ զարգացնելու համար։ Դասընթացը ներառում է ոչ միայն տեսական նյութ, այլ նաև գործնական առաջադրանքներ և թեստեր, որոնք կօգնեն ամրապնդել գիտելիքները և սովորել AI-ը կիրառել իրական իրավիճակներում։ Բոլոր առաջադրանքներն ու թեստերը պարտադիր են դասընթացի հավաստագիրը ստանալու համար։ Դասընթացի ավարտին դու կկարողանաս ինքնուրույն և վստահ օգտագործել AI գործիքները՝ ստեղծելով նոր հնարավորություններ քեզ համար և առավել արդյունավետ կազմակերպելով քո աշխատանքն ու առօրյան։
Արհեստական բանականության հիմունքներ
Course Structure

Course Information

Instructor
Արմեն Վարդանյան
Number of Assessments
7 Assessments
Duration
447 Min
Thematic Area
Labour and Employment