Ռազմավարական նախաձեռնությունների իրականացումը Spark.work-ում
Այս դասընթացը նախատեսված է սոցիալական պաշտպանության ոլորտի կազմակերպությունների աշխատակիցների և ղեկավարների համար։ Spark.work-ը միասնական թվային հարթակ է, որը մեկ միջավայրում միավորում է մարդկանց, նպատակները և ռազմավարության իրականացումը։ Թեև համակարգը շատ մեծ է և ներառում է բազմաթիվ մոդուլներ, դասընթացում կկենտրոնանանք միայն սոցիալական պաշտպանության ոլորտում կիրառվող հնարավորությունների վրա։ Դասընթացի ընթացքում մասնակիցները կսովորեն՝ • օգտվել գլխավոր վահանակից և հասկանալ դրա բաժիններն ու վիջեթները, • ներկայացնել և հաստատել հայտեր (արձակուրդներ, տեղեկանքներ և այլն), • ստեղծել նախաձեռնություններ, հետևել դրանց առաջընթացին, թողնել մեկնաբանություններ և կցել ֆայլեր, • կառավարել առաջադրանքները վահանակներում և խմբավորել դրանք էպիկներում։ Դասընթացը բաղկացած է 5 տեսադասից։ 2-րդից 5-րդ դասերից յուրաքանչյուրից հետո կա կարճ թեստ՝ գիտելիքները ստուգելու համար։Դասընթացի կառուցվածք
Դասընթացի տեղեկատվություն
- Դասախոս
- Եվգինե Վարդանյան
- Գնահատումների քանակ
- 4 Գնահատումներ
- Տևողություն
- 15 րոպե
- Թեմատիկ ուղղություն
- ՏՏ և Տեխնոլոգիա, Սոցիալական աջակցություն
